«Ռոյալ Պլազա» հյուրանոցն ունի հետաքրքիր և հանգիստ միջավայր, հաճելի մթնոլորտ, հարմարավետ և ընդարձակ սենյակներ, ռեստորան, բար, կոնֆերանսների սրահ, ապահովված է ժամանակակից սարքավորումներով: Այստեղ ստեղծած են բոլոր նախապայմանները անձնական և գործնական ուղևորությունների հաջող ընթացքի համար:
Բոլոր հյուրերը Հայաստանում հյուրանոց ընտրելիս հիմնականում կենտրոնանում են բարձրակարգ ծառայություններ մատուցող հյուրանոցային համալիրների վրա: «Ռոյալ Պլազա»-ն համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին և ամենախստապահանջ ու բծախնդիր հաճախորդների պահանջներին: Այն երևանյան հյուրանոցային համալիրների մեջ առանձնանում է իր հարմարավետությամբ ու պրոֆեսիոնալ սպասարկող անձնակազմով: Դասական և ժամանակակից ոճերի նրբաճաշակ համադրությունը հյուրանոցի ինտերիերում ստեղծում է հանգստության, հարմարավետության մթնոլորտ:
Հայաստանի ու Երևանի շատ հյուրանոցներ առանձնահատուկ են հենց իրենց գտնվելու վայրով: «Ռոյալ Պլազա»-ն գտնվում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում` Սարյան 9 հասցեում, Մարտիրոս Սարյանի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանների հարևանությամբ: Հյուրանոցին շատ մոտ են քաղաքի բազմաթիվ ժամանցային համալիրները, ռեստորանները, սրճարանները, զվարճանքների և առևտրի կենտրոնները: Այստեղից կարելի է հաշված րոպեների ընթացքում քայլել դեպի Հանրապետության Հրապարակ, Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակա պուրակ, Կասկադի մշակութային համալիր, այլ մշակութային հաստատություններ, թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ: Եթե դուք մեքենայով եք, ապա մեր տեղանքը հարմար է նաև քաղաքի ցանկացած հատված ուղևորվելու համար:
Չնայած հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն լիարժեքորեն կտրված է քաղաքային աղմուկից, տեղակայված է Երևանի գողտրիկ փողոցներից մեկում, մաքուր և գեղեցիկ վայրում: Այստեղից կարելի է նաև սկսել ճանապարհորդություն դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր: